Մեծարգո վարչապետ,Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և․․․

68

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ Գրառումը՝ կից։

 

 

 

Մեծարգո վարչապետ,Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, պայքարում է իմ դեմ, զրկելով ինձ կյանքի իրավունքից, սահմանափակելով ազատ արտահայտվելու իմ

 

հնարավորույթունները, խոչընդոտելով իմ ազատ տեղաշարժի ազատությունը, Ձեր հմուտ և հպարտ առաջնորդության շնորհիվ Հայաստանը դառնում է իմ երկրորդ հայրենիքը, որտեղ ես ինձ, հիրավի, ազատ և պաշտպանված եմ զգում:Այս ամենը հնարավոր չէր լինի առանց 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական

 

 

 

հեղափոխության, քանզի հակառակ պարագայում ես նախորդ իշախանությունների վիրուսարբու էության զոհը կարող էի դառնալ: Շարունակեք Ձեր անձնվեր գործունեությունը հանուն երկրագնդի վրա գոյություն ունեցող բոլոր կենսաբանական տեսակների կյանքի իրավունքի: Այդ կենսաբազմազանությունը պետք է

 

դառնա Հայաստանի Հանրապետության այցեքարտը, հատկապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Ձեզ մաղթում եմ անդադար թեստավորում, տնական օղիների անսպառ պաշար և պինցետների լայն տեսականի:Խորին վիրուլենտությամբ, բարձր ջերմությամբ, հազով և հևոցով, Այլևս Ձեր՝ COVID-19