Թագավորի աղջիկը` Մարիամ Փաշինյանը, նորից մտքի գոհարները շաղ է տվել ազգի առաջ

930

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

 

Թագավորի աղջիկը` Մարիամ Փաշինյանը նորից մտքի գոհարները շաղ է տվել ազգի առաջ, համեմատելով նախկին ու ներկա իշխանություններին և նրանց պահելաձևը: Մարիամ ջան, առողջականս թույլ չտվեց մինչև վերջ կարդալ գրառումդ, բայց մի հարց էլ ես քեզ ուղղեմ…

Դու երբևէ տեսել ես, որ նախկին իշխանությունների ընտանիքները այսքան քթները խոթեն քաղաքականության մեջ, երբևէ տեսել ես, որ ԼՏՊ-ի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի երեխաները խառնվեն ծնողի ու երկրի գործերին այնքան որքան դու, իսկ դու գիտես որ նրանց երեխաների կրթական ցենզը քառակի բարձր է քան քո Էստոնական կրթությունը:

 

Ի դեպ Մարիամ ջան, ունեցել ենք վարչապետեր որոնց երեխաները Անգլիայում են սովորել, բայց մենք դրա մասին չենք իմացել…

 

Մարիա՛մ, սիրելիս դու հրաշալի տարիքում ես ու Աստված քեզ ընձեռնել է վայելել տարիքդ, վայելիր քեզ կարճ ժամանակով տրված հնարավորությունը և մի խցկվիր հորդ գործերին: