Քաղաքագետ Լևոն Շիրինյանի հիասքանչ խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

63

 

«Հայաստանի մեծահարուստների մի մասը ապուշ է… Գիտենք, որ Ռոբերտի, Սերժի ժամանակ իրենք հովանավորչությամբ, շատերը նույնիսկ մարդասպաննության մեջ մեղադրվելով և այլն, հարստացել են, խելքի արդյունք չէ նրանց հարստությունը:

 

Եվ այդ մեծահարուստներին թվում է, թե կարող են վերադառնալ ու երկիր կառավարել, որովհետև Աբիսողոմ աղայի նման «կով ու ոչխար, եզ» ունեն… Նրանց հույսը «հյուսիսի պապան» է, սակայն հյուսիսի պապան նրանց տեր չի կարող լինել,որովհետև Հայաստանում իշխանությունը փոխվել է. սա ժողովրդավարական իշխանություն է, և ընկեր պուտինները

 

 

սա չեն կարող հաշվի չառնել»,- անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ այսօր պաշտոնանկ արված պաշտոնյաներն անցյալի մարդիկ են:

 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հակաքարոզչության թելերը Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի մոտ են: «Նոր իշախնության թիկունքն ամուր է, ժողովուրդը վարչապետի թիկունքին է. ժողովրդից հզոր ուժ չկա»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով ուժային կառույցներում՝ ԱԱԾ-ում, Ոստիկանությունում և ԶՈւ-ում իրականացված արմատական

 

 

փոփոխություններին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հավանաբար հեղաշրջման փորձ է իրականացվել. «Հակապետական, հակաժողովրդկան կաթսան եռում է… Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական սուր հոտառություն, և նա «խփեց» այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր»: