Ծնողներիդ, երեխեքիդ, քեզ մեկուսացրու ու քիդթ տանից չհանես, թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում. ԿՏ-ի վրա աշխատող բժշկի զգուշացումը

77

Գրողը ո՛չ «սև» է, ո՛չ «սպիտակ», ընդհանրապես չեզոք ու սթափ մարդ է։ Իր թույլտվությամբ, ուղղակի որոշ անուններ հանելով, փոխանցում եմ իր գրածի զուտ փաստական մասը…

 

 

 

 

«Այսօր ԿՏ-ի վրա աշխատող բժիշկ ընկերոջս հետ էի խոսում, որը այն սկզբի օրերին թերահավատ էր, ասում էր եսիմ, հլը որ ես ոչ մեկին [նոր կորոնավիրուսով վարակված] չեմ տեսել: Հիմա մազերը բիզ-բիզ կանգնած ասում ա ծնողներիդ, երեխեքիդ, քեզ մեկուսացրու ու քիդթ տանից չհանես: Ասում ա ում նկարում եմ՝ էդ անտերից ա: Ու դա դեռ ***** ԲԿ-ում, իսկ Երևան, Արմավիր, Կոտայք դժողք ա: Ասում եմ բայց թեսթերը դրակա՞ն են, ասում ա ի՞նչ թեսթ այ ցավդ տանեմ, սաղ կյանքս թոքաբորբ եմ նկարել, սենց բան չեմ տեսել, սա ակնհայտ երևում ա, թեսթից էլ հստակ ԿՏ պատկերում ա երևում: Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում: Էդ ախտահարված հատվածները հետո լավանում են, բայց սպի ա տեղը լինում, ոչ թե առաջվա պես թոքի օգտակար մակերես: Ու նման բան կարա լինի ասիմպտոմ տանող մարդու հետ: … Մարդկանց արդեն դրական թեսթերով, թոքաբորբով բանով ուղարկում են տուն, պահում են մենակ ծանր դեպքերին: Ոմանք չեն կարողանում սիստեմա միացնող գտնեն: Զուգահեռ իրականության մեջ էլ դրսում խինդ ու ուրախություն ա տիրում: Մարդիկ, որոնք չեն առնչվել էս ամեն ինչի հետ՝ բացարձակ չեն գիտակցում վտանգի աստիճանը ու դա ավելի վատ դեպքերի ա բերելու»։