ՀՐԱՇՔ ԼՈՒՐ․ Կառավարությունը հավանություն տվեց. 100 հազար դրամ միանվագ նպաստ. Տեսեք, թե ովքեր կարող են ստանալ

232

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն հաստատվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամի չափով հայտ, որը գործադիրի նախատեսված աջակցության ռեսուրսների 10 տոկոսից էլ պակաս է: Այսօր այս մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ գործընթացը շարունակական է:

 

 

«Իհարկե, մենք կլսենք բոլորին, հաշվի կառնենք առաջարկներ, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», – նշեց վարչապետը:

 

 

Ընդհանուր առմամբ կառավարությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաստատված 10 ծրագիր ունի: Վերջինը, որը հաստատվեց այսօր, վերաբերում է միկրոբիզնեսին, այսինքն՝ նրանց, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:

 

 

Այս պահի հաշվարկներով՝ ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը 6000 է, տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: