Ես իմ օրինակով ցանկանում եմ խելքի բերել ժողովրդի «անհասկացող մասսային»․․․Կորոնավիրուսով վարակված հայտնի բժիշկ Վահագն Խուրշուդյանը մանրամասներ է պատմել

66

 

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Վահագն Խուրշուդյանը, ով իր մասնագիտական պարտականությունները կատարելիս վարակվել էր կորոնավիրուսով, հաղթահարել է հիվանդությունը: Այս մասին բժիշկը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՆՈՐ ԿՅԱՆՔ Խոսքս ցանկանում եմ սկսել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ։

 

Շնորհակալ եմ առաջին հերթին Աստծուն։ Շնորհակալ եմ կոլեգաներիս՝ հոգով, սրտով ինձ հետ տառապողներին։ Մարդկանց կյանքի համար պայքարող բուժանձնակազմից եմ շնորհակալ՝ մայրապետից մինչև գլխավոր բժիշկ։ Շնորհակալ եմ կյանքս փրկած բժշկներին։ Ուժ, եռանդ ու համբերություն նրանց։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատում են եւ պահպանում զգուշությունը։ Ես իմ օրինակով ցանկանում եմ խելքի բերել ժողովրդի «անհասկացող մասսային»:

Շարունակությունը այստեղ