ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել

57

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

 

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի գործընկերներ,

 

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

 

Հարգանքով,

 

Դավիթ Անանյան»,- գրել է Անանյանը։

 

Թե ինչն է աշխատանքից աատման պատճառը ՊԵԿ նախագաը չի հայտնել:

 

Նշենք, որ Անանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 17-ին