Ինստագրամն արգելափակել է ՉԼ-ի եզրափակիչի ժամանակ խաղադաշտ մտած մոդելի էջը

138

Ինստագրամն արգելափակել է ամերիկացի մոդել եւ դերասանուհի Կինսի Վոլանսկու էջը։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» — «Լիվերպուլ» (0։2) հանդիպման ժամանակ Վոլանսկին լողազգեստով ներխուժել էր խաղադաշտ։

Դրվագի տեսանյութն ու լուսանկարները մոդելը հրապարակել էր Ինստգրամում։ Մեկ օրում նրա հետեւորդների թիվը 300 հազարից հասել էր 2,1 միլիոնի։