ՇՏԱՊ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ամբողջ հանրապետությունում կրկին կարանտինային ռեժիմ կհայտարարվի. Տիգրան Ավինյան

660

Այսօր պարետատան նիստում մենք քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հիշեցրեց, որ առանձին համայնքներում կարանտինային ռեժիմ է հաստատվել, սակայն ամեն ջանք գործադրվելու է, որպեսզի հանրապետության մակարդակով նման որոշում չլինի, ինչի համար պետք է կարգապահություն դրսևորել. «Վարչական առումով լինելու են խստացումներ: Մեր սիրելի հայրենակիցներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ խստացումներին:

Կարծում եմ, որ ընդհանուր կանոնների պահպանման մեր պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը, ինչը թույլ կտա առողջապահական համակարգին սպասարկել հիվանդներին»:

Շարունակությունը՝ այստեղ