ՊԱՐԵՏԸ ՍԱՀՄԱՆԵՑ!!!! Փոփոխություն՝ դիմակները կրելու որոշման մեջ. քաղաքացին պետք է

199

Araratnews.am-ը երեկ անդրադարձել էր պարետի երկու խնդրահարույց հայտարարությանը, որոնցից մեկը վերաբերում է բաց վայրերում մայիսի 25-ից դիմակ դնելուն եւ Հայաստան եկած քաղաքացիներին:

Ոչ մի ներարկում և դեղահաբ: Հոդերը կվերականգնվեն 3 օրվա ընթացքում

Ինչո՞ւ կառավարությունը չի պարտադրում մայիսի 18-ից դիմակներ կրել բոլոր փակ վայրերում, այլ այդ որոշումը հետաձգում է մայիսի 25-ին: Երկրորդ՝ ո՞վ է վերահսկելու, թե հանրային տրանսպորտի ուղեւորներից քանիսը կրեց դիմակ, քանիսը՝ ոչ: Չկրողները ի՞նչ պատասխանատվության են ենթարվելու:

Երրորդ՝ Հայաստան եկած քաղաքացիներին ուղարկելու եք ինքնամեկուսացման: Ո՞վ է վերահսկելու՝ Հայաստան եկածն ինքնամեկուսացվե՞լ է, թե՞ ոչ: Միգուցե խախտի պարետատան պահանջը եւ ազատ զբոսնի Հայաստանում: Հնարավո՞ր է ինքնամեկուսացման փոխարեն՝ Հայաստան ժամանածը կորոնավիրուսի թեստ հանձնի թեկուզ վճարովի եւ բացասական պատասխանի դեպքում հրաժարվի ինքնամեկուսանալ:

 

Քանի որ երեկ պարետատնից չէինք կարողացել մեր հարցերի պատասխանը ստանալ, մեզ հաջողվեց այսօր խոսել փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի հետ:

 

 

Խոսնակի տեղեկացմամբ՝ դիմակները կրելու որոշման մեջ փոփոխություն է եղել: Մայիսի 18-ից բոլոր տարածքներում, նաև տրանսպորտում պարտադիր կլինի դիմակներ կրելը, իսկ բաց վայրերում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը: Այսինքն՝ քաղաքացին պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ:

 

Որոշման պատճառն այն է, որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք, չդնել դիմակ, պատճառաբանել, որ չունի: Այդ պատճառով էլ դիմակի առկայությունը բաց վայրերում պարտադիր է:

 

 

Իսկ ո՞վ եւ ինչպե՞ս է ստուգելու Հայաստան ժամանած քաղաքացիներին՝ համոզվելու ինքնամեկուսացվա՞ծ են, թե՞ ոչ: Պարետի խոսնակ Վահան Հունանյանի տեղեկացմամբ, կստեղծվի հավելված, որով ստուգվելու է՝ քաղաքացին ինքնամեկուսացվե՞լ է տանը, թե՞ ոչ: «Պարբերաբար Հայաստան ժամանած քաղաքացուն ծանուցում կգա, որից հետո նա պետք է ինքն իրեն նկարի եւ ցույց տա, որ տանն է

 

 

Երկրորդ՝ Հայաստանի տարածքը կբաժանվի 119 գոտիների, որտեղ կլինեն շրջիկ պատասխանատու խմբեր՝ կազմված ոստիկանության, ԱԻՆ-ի եւ բժշկական աշխատակիցներից: Նրանք էլ պարբերաբար այցելելու են ինքնամեկուսացվածներին, ստուգելու են՝ տա՞նն են, թե՞ ոչ: Բժիշկներն էլ կապի մեջ են լինելու ինքնամեկուսացվածների հետ՝ իմանալու, թե առողջական վիճակն ինչպես է»,- մանրամասնեց պարոն Հունանյանը:

Շարունակություն