Այսօր Իմ քայլին շատ քննադատեցի, հերթը Լուսավորինն է

121

Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջ-ում գրում է`

Այսօր Իմ քայլին շատ քննադատեցի, հերթը Լուսավորինն է։

Այսօր իշխանական մեծամասնությունը փաստացի հարձակվել է փոքրամասնություն կազմող ընդդիմության վրա։ Հարձակվել է, քանի որ դուր չի եկել, թե ընդդիմադիրներն իրենց ոնց են պահում, մեծամասնության խոսքով՝ սադրում են։ Բնականաբար, Լուսավոր Հայաստանն ակնկալում է, որ մյուս կուսակցությունները, իրավապաշտպանները, մարդիկ կդատապարտեն այդ ակտը։ Ես ինքս դատապարտեցի։

Նման հարձակում էր տեղի ունեցել նաև 2 տարի առաջ Երևանի խորհրդարանում, երբ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն հարձակվել էր փոքրամասնություն կազմող Երկիր Ծիրանիի անդամների վրա։ Հարձակվել էր, քանի որ դուր չէր եկել, թե ընդդիմադիրներն իրենց ոնց են պահում, մեծամասնության խոսքով՝ սադրում են։ Մի ահռելի տարբերություն կար՝ տղամարդիկ հարձակվել էին կանանց վրա։ Եվ ինչպե՞ս արձագանքեց Լուսավորի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։ Երևի շատերդ հիշում եք, իսկ եթե չեք հիշում, դիտեք տեսանյութը մեկնաբանությունում։

Նաև կարդացեք մարդկանց մեկնաբանությունները Խաժակյանի ելույթի մասին․․․