Կարիբյան ծովում անհետացել է 38 մլն դոլար արժողությամբ MY Song «սուպեր» զբոսանավը՝ ընկնելով ծովը բեռնատար նավից, հաղորդում է Fox News-ը:
Զբոսանավի սեփականատերը իտալացի միլիարդատեր, թանկարժեք հագուստի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկի ժառանգորդ Պիեր Լուինջի Փիանան է:
Forbes պարբերականը գնահատում է նրա կարողությունը 1.6 մլրդ դոլարի չափով:
Նշվում է, որ զբոսանավի անհետացման պատճառը հանգամանքն էր, որ նավի անձնակազմը չէր ապահովել դրա անվտանգությունը համապատասխան կերպով:
«Յուրաքանչյուր մարդու համար, որը սիրում է ծովը, իր նավը ընկալվում է հարազատ տան պես, եւ ինձ թվում է՝ կարծես այրել են իմ տունը»,-հայտարարել է 67-ամյա Փիանան իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:
Շուրջ 40 մ երկարությամբ զբոսանավը կառուցվել էր 2016 թվականին եւ ուղեւորվում էր Իբիցա, որտեղ պետք է մասնակցեր Logo Piana Superyacht Regatta մրցաշարին:
Նշվում է, որ անցած տարի նավը ճանաչվել էր այդ մրցաշարում հաղթող: