Վանեցյանի մուտքը քաղաքականություն կարող է փոխել իրադարձությունների տրամաբանությունը

87

Չնայած դեռևս ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի հստակեցրել, թե երբ կկայանա կուսակցության հիմնադրման առաջին համագումարը, սակայն, քաղաքական դաշտում փոխհրաձգությունների պակաս չկա: Ուշագրավ է, որ Վանեցյանի մասին տեղեկություններ է տարածվում միանգամայն տարբեր ճամբարներից, ինչը խոսում է այն մասին, որ նախկին ԱԱԾ տնօրենի մուտքը քաղաքական դաշտ կարող է նոր ալեկոծություններ առաջացնել:
Եթե իշխանական վերնախավի կողմից Վանեցյանին վերաբերող տեղեկությունների տարածումը խոսում է ինչ-որ տեղ նրա գործողությունները զսպելու ցանկությամբ, ապա հակառակ ճամբարի կողմից Վանեցյանի գործողությունների մասին մանրամասներ ներկայացնելը խոսում է այն մասին, որ նա թե՛ իշխանափոխությունից հետո, թե՛ հիմա շարունակում է բավական կարևորագույն դիրք գրավել հասարակական-քաղաքական դաշտում, ինչը քաղաքական ռեսուրսի վերածելու դեպքում բավական լավ մեկնարկային պայմաններ ապահովել Վանեցյանի համար: Ուստի, ինչպես ավելի վաղ քաղաքագետները կանխատեսել էին, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք բավական հետաքրքիր իրադարձությունների, որը կարող է ոչ միայն նոր զարգացումների ու վերադասավորումների պատճառ դառնալ, այլև փոխել իրադարձությունների տրամաբանությունը: