Նազենի Ղարիբյանը դեռևս հրաժարական չի տվել

201

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, որ հնարավոր է հրաժարվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից։ NEWS.am-ի հարցին, թե արդյոք մտադիր է հրաժարական տալ, նա պատասխանեց՝ դեռ ոչ։

«Երբ փոխնախարարաների կազմը հաստատվի, այն ժամանակ պարզ կլինի։ Առայժմ բոլոր միացվող նախարարությունների փոխնախարարները ազատվել են աշխատանքից»,– ասաց նա։

Նշենք, որ օրերս լուրեր էին շրջանառվում, որ մշակույթի գծով փոխնախարար է նշանակվելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը, որը այդ պատճառով էլ հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Եթե լուրերը ստույգ են, և Նարինե Թուխիկյանն է նշանակվելու այս պաշտոնում, ապա Նազենի Ղարիբյանը, որ ըստ մամուլի՝ հավակնում է նույն պաշտոնին, ամենայն հավանականությամբ հրաժարական կտա։