Ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ այս պահին շրջափակել են Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը

117

ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ շրջափակել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը: Խոսքը, մասնավորապես, Երիտասարդական մետրոյի դիմացի շենքում գտնվող բնակարանի մասին է, որտեղ գտնվում է նաև HSBC բանկը: Ըստ ամենայնի նրանք խուզարկություն են իրականացնում: Տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել ոչ փաստաբաններից, ոչ էլ իրավապահներից:

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Չի բացառվում, որ այս գործողությունը կապ ունենա հենց դրա հետ: