Ամեն ինչ արվում է ի շահ հասարակության բարգավաճման

102

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար հասարակության խնդիրները մշտապես եղել են առաջնային: Եվ դա է պատճառը, որ այսօր էլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից օգնության տրամադրման գործընթացը շարունակվում է: Հիմնադրամի ջանքերով սկսվել է համայնքների բնակիչներին դիզելային վառելիք տրամադրելու գործընթացը, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն արտակարգ իրավիճակի պատճառով: Ի դեպ, խոսքը ոչ միայն ֆերմերների ֆինանսական միջոցների բացակայությանն է վերաբերում, այլ համապատասխան խանութների փակ լինելը, ինչպես նաև տեղաշարժվելու սահմանափակումները ևս մեծ խոչընդոտ է, որը թույլ չի տալիս հողը ժամանակին վարելու, ցանելու և պարարտացնելու աշխատանքները ժամանակին կազմակերպվի: Այս ամենը հաշվի առնելով է, որ հիմնադրամը սկսել է նաև վառելիքով օգնել համայնքների բնակիչներին, որպեսզի ոչ միայն գյուղատնտեսները, այլև ողջ երկիրը չկանգնի խնդիրների առջև: