Ոստիկանությունը ձերբակալել է Մերձմոսկվայի հոսթելում 2 երեխաներին թողած կնոջը

159

Իրավապահ մարմինները ձերբակալել են կնոջը, որը մայիսի 28-ին 2 երեխաներին թողել էր Կոտելնիկի քաղաքի հոսթելում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին:

Կինը ծնվել է 1989 թվականին: Նրա հետ կաշխատեն քննիչները: Նրա արարքի պատճառը պարզվում է:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 28-ին կինը 2 երեխաներին՝ տղա եւ աղջիկ, տարել էր հոսթել, ապա անձնագիրը բերելու պատրվակով գնացել էր եւ չէր վերադարձել՝ չնայած հոսթելի ադմինիստրացիայի զանգերին: