«Լիվերպուլն» ու «Չելսին» կպայքարեն Եվրոպայի Սուպերգավաթի համար

197

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Տոտտենհեմին» 2:0 հաշվով հաղթելու եւ գավաթը նվաճելու շնորհիվ ստացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում հանդես գալու իրավունք:

«Լիվերպուլի» մրցակիցը կլինի լոնդոնյան «Չելսին», որն Եվրոպայի լիգայի եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Արսենալին»։

Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» հայտնվել է հինգ անգամ և դրանցից երեքն ավարտել հաղթանակով: «Չելսին» եզրափակիչում հանդես է եկել երեք անգամ, իսկ գավաթակիր դարձել մեկ անգամ:

Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Ստամբուլի «Վոդաֆոն Արենա» ստադիոնում: