Լավ լուր Շտապեք դիել . Ընդլայնվում է շահառուների շրջանակը․ էլ ովքեր կարող են 68 000 դրամ ստանալ

4972

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվում է. այս միջոցառման շահառու կարող են լինել նաև մասնավոր մանկապարտեզների, սպորտային կենտրոնների, տրանսպորտի ոլորտի աշխատողները, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօրվա քննարկումների արդյունքներով հետևյալ որոշումն ենք կայացրել՝ 8-րդ միջոցառման շահառու դարձնել մասնավոր մանկապարտեզների աշխատողներին, մարմնամարզական կամ սպորտային կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց, տրանսպորտային ոլորտ ասելով՝ նկատի ունի ԱՁ և ՍՊԸ հանդիսացող տրանսպորտային ընկերությունների աշխատողներին։

Մանրամասը՝ տեսանյութում