Հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով, եթե վարակվածը չի փռշտում եւ չի հազում

138

Հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով, եթե վարակվածը չի փռշտում եւ չի հազում: Պարզվում է՝ հնարավոր է: Նման եզրակացության են եկել հետազոտողները Սինգապուրից եւ Չինաստանից:

Video Player

Նրանց խոսքով՝ առանց ախտանիշների ընթացքով կորոնավիրուսով վարակված մարդու սովորական խոսքի ժամանակ օդ են թափանցում բավարար քանակությամբ աերոզոլային մասնիկներ: Գիտնականների խոսքով՝ դեռ դվժար է ասել՝ ինչ դեր ունի սովորական խոսքը կորոնավիրուսի տարածման գործում, սակայն հեռավորություն պահպանել եւ այլ մարդկանց չմոտենալ ամեն դեպքում շատ կարեւոր է:

Ինչպես պարզաբանել է Կալիֆոռնիական համալսարանի քիմիայի պրոֆեսոր Ուիլյամ Ռիստենպարտը,  աերոզոլները մասնիկներ են բավականին փոքր, սակայն թափանցում են օդ: Սովորական խոսքը նման աերոզոլներ է ստեղծում:

Այդ շնչառական մասնիկներն ունեն մոտ մեկ միկրոնի տրամագիծ: Դրանք անզեն աչքով տեսանելի չեն, սակայն կարող են վիրուսներ փոխանցել՝ գրիպ կամ SARS-CoV-2 կորոնավիրուս: