«էս էլ մեր կնիկս». Կարեն Ասլանյանի յուրահատուկ հումորային հոլովակը

124

Դերասաններ Կարեն Ասլանյանի և Դիանա Մխիթարյանի սիրառատ լուսանկարները նրանց երկրպագուներին բազմաթիվ ենթադրությունների ու քննարկումների տեղիք են տալիս: Համացանցում սկսել է պտտվել մի շատ զվարճալի և հումորային հոլովակ:

Հոլովակի հեղինակը Կարենն է Ասլանյան: Նա մեքենայի մեջ սնափչաթի (կամ Tik Tok-ի) հումորային ժպիտի կաղապարներով դեմքին այլ, կլորավուն ձև տալով ներկայացրել է մեքենայում իր հետ ճանապար կիսող անձանց:

Ամենից զվարճալին ոչ այնքան նրանց դեմքերի այլաձևությունն է, որքան դերասանի Քյավառի (Մարտունու) բարբառը: Դերասանը Քյավառի բարբառով պատմել է,որ Մարտունուց կարտոֆիլը բերել է (էսօր Մորտունա կորտոլը բերել եմ), ապա ներկայացրել է եղբորը, հետո կնոջը՝ ասելով. «Էս էլ մեր կնիկս, ազիզ հլը նայա կամերա»:

Հոլովակը բավականին բուռն արձագանք է գտել, քննարկումների ու զվարճալի մեկնաբանությունների առիթ դարձել: Այն ներկայացնում ենք ձեր դատին: Շատ են մարդիկ, ովքեր գրել են, թե տասնյակ անգամ նայել և չեն հոգնել հոլովակից: