Հեշտոցի սնկային վարակները կարող են պայմանավորված լինել կոպիտ սեքսով․ 10 հետաքրքիր փաստ կնոջ սեռական օրգանի մասին

388

Կնոջ մարմնի ամենազգայուն մասը հեշտոցն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հաճախ ստիպում է անհանգստանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 փաստ հեշտոցի և դրա հետ կապված ամեն ինչի մասին, որոնք պետք է իմանան բոլոր կանայք:

 

 

1. Դաշտանային ցիկլը միջինում տևում է 28 օր:

 

2. Պետք չէ անհանգստանալ դաշտանի օրերին շատ ուտելու համար, քանի որ դա ցիկլի մասն է կազմում: Կինն ավելի քիչ է ուտում ձվազատման ժամանակ:

 

3. Ձվազաման ժամանակահատվածը կազմում է մոտ 14 օր՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից և կարող է տևել մինչև 7 օր:

 

 

4. Եթե կինը ցանկանում է հղիանալ, ապա պետք է սեքսով զբաղվի ձվազատման ժամանակ: Հակառակ դեպքում հարկավոր է խուսափել առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելուց:

 

 

 

5. Կանայք սեքսուալ առումով ավելի ակտիվ են դաշտանային ցիկլի ձվազատման ժամանակահատվածում:

 

6. Սեռավարակները կարող են փոխանցվել նաև օրալ սեքսի միջոցով, ուստի կասկածների դեպքում հարկավոր է խուսափել օրալ սեքսից կամ պահպանակ օգտագործել:

 

7. Հեշտոցի սնկային վարակները կարող են պայմանավորված լինել կոպիտ սեքսով, հորմոնալ հակաբողմնավորիչներով, շաքարային դիաբետով, սափրելով և այլն:

 

8. Խոնավությունը հիանալի միջավայր է սնկերին բազմացման համար, ուստի լոգանք ընդունելուց հետո հարկավոր է շատ լավ չորացնել սեռական օրգանները, իսկ ամռանը կրել շրջազգեստներ ու կիսաշրջաղգեստներ: Բացի այդ, լողափից վերադառնալիս հարկավոր է հագնել չոր հագուստ:

 

9. Սեքսից հետո միզելը շատ օգտակար սովորություն է, որն օգնում է կանխել սնկային վարակների տարածումը:

 

Video Player

 

 

10. Բամբակը լավագույն գործվածքն է հեշտոցի համար, ինչպես նաև առանց հոտի ու հավելումների օճառը:

 

11. Բիկինիի հատվածի մազերից ազատվելու համար գոյություն ունի մի քանի եղանակ: Կարելի է դրանք սափրել, կատարել մեղրամոմով կամ լազերային մազահեռացում: Զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ սնկային վարակներից խուսափելու համար: