ԱՄՆ-ում 94-ամյա վետերենը բարմեն է դարձել

154

ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերեն Բոբ Սարջենթը 94 տարեկանում սկսել է աշխատել սրճարանում: Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընդգրկված էր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի էսկորտում, 5 երեխայի է դաստիարակել է, եղել է քահանա, էլեկտրիկ և այլն, հաղորդում է Fox News-ը:

Սարջենթը պատմում է, որ իր վերջին զբաղմունքը բարմենի աշխատանքն է Հյուսիսային Կարոլինա նահանգի ընտանեկան սրճարանում: Նրա խոսքով՝ այդ աշխատանքն իրեն իրական հաճույք է պատճառում:

Salvation Coffee Company-ը, որտեղ սկսել է աշխատել վետերանը, պատկանում է նրա թոռներին:

Նրա խոսքով՝ սուրճի բույրն անցյալի հիշողություններ է արթնացնում:

«Սա իմ առավելությունն է: Ես սիրում եմ շփվել մարդկանց հետ»,- ABC 11-ի հետ զրույցում ասել է 94-ամյա վետերանը: