ՀՀ նախագահը նոր նախարարներ է նշանակել

155

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել:

Մասնավորապես, Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Էրիկ Գրիգորյանը նշանակվել շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից: