Բեղլուն իր «Իրավունքով» փորձում է կերակրատաշտից պատառիկ փախցնել…

184
Zaven Navasardyan

Համացանցին թեթև անդրադարձ, և հասկանում ես, թե որքան զարմանալի իրականություն ունենք։ Ստեղծված պանդեմիայի իրականությունը փաստացի մեզ ոչինչ չի սովորեցրել։ Մենք փոխարենը շնորհակալ լինենք հանրության տրամադրվող թեկուզ մի լումա օգնության համար, այնքան ոչ ադեկվատ կարող ենք գտնվել, որ մի ամբողջ ֆեյքաբանակի ուղղենք կատարած լավը վատ ֆոնով ներկայացնելու։ Թերևս, բոլորս էլ ականատեսն ենք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հանրապետության ողջ տարածքով իր լայնամասշտաբ աջակցությունը ցուցաբերում խոցելի օղակներին ։ Հիրավի, նրանք, ովքեր ճարտասանությունից էին լավ, և հանրությանը բացի խոսքից ու դեմագոգիայից ուրիշ ոչինչ չունեին տալու պետք է քայլեր ձեռնարկեին մյուսի արածը վատաբանելու, ցածրացնելու ուղղությամբ։ Եւ որոշ կայքերից եկող մաղձը այս ենթատեքստում հասկանալի է։ Հասկանալի է նաև նախկին հանրապետական՝ քամելյոնի բոլոր երանգներով Հայկ Բաբուխանյանի կայքի մանիպուլյացիոն և ստահոդ նյութերի առկայությունը։ Թեպետ ի դժբախտություն իրեն՝ այս քանի օրերի ընթացքում չկարողացավ մի խելքը գլխին նյութ հրամցնել, սեղանի ճոխ պատառիքի գոնե կես կտորը փախցնելու համար։ Ի հեճուկս շատերի, բարեգործության նշանակությունն ու արժեքայնությունն անհնար է թերագնահատել, առավելևս այս օրերին։ Եւ այստեղ բեղլուն լինի իր «Իրավունքով», թե մայր մեղուն իր ՊՈԱԿ֊ով էական չէ։ Ցանկացած պարագայում գործադրված ջանքերն ապարդյուն են, առավելապես երբ խոսում են շուրջ երկու տասնամյակ ծավալած գործունեության մասին՝ անհայրենիք տականքները։