Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը

71

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցները և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են այցելել մարզերում ապրող տարեցներին, անապահով ընտանիքներին և արտակարգ դրություն հայտարարելուց հետո անգործ մնացած բազմազավակ ընտնաինքներին:

Կուսակցության ներկայացուցիչները բնակիչներին են հանձնում «Ծառուկյան» հիմնադրամի կողմից պատրաստած փաթեթները, հետաքրքրվում են մարդկանց որպիսությամբ և գույքագրում կարիքները:

Օգնություն ստացողներից շատերը նշում էին, որ իրենց համար ավելի կարևոր է Գագիկ Ծառուկյանի ուշադրությունն ու սրտացավությունը, ինչը նորություն չէ: Նա մշտապես կանգնած է եղել մարդկանց կողքին և օգնել նրանց:

«Պարոն Ծառուկյանը եթե, նույնիսկ, ոչինչ էլ չուղարկեր, միայն այն ուշադրությունը, որը ցուցաբերում է, արդեն իսկ բավարար է: Հուզիչ է, երբ դուռը բացում են ու հետաքրքրվում են, թե ինչպես ենք այս օրերին կարողանում գոյատևել: Դա շատ մեծ բան է, որի համար երախտապարտ ենք մեծ բարերարին»,- ասում էին տարեցներն ու բազմազվակ ընտանիքների մայրերը: