Իրաքը Սաուդյան Արաբիային եւ Բահրեյնին կփոխանցի Իրանի առաջարկը

124

Իրաքի իշխանությունները մտադիր են Սաուդյան Արաբիային եւ Բահրեյնին փոխանցել չհարձակման մասին պայմանագրի առնչությամբ Պարսից ծոցի երկրներին ուղղված Իրանի առաջարկը: Այս մասին հայտնել է Իրաքում Թեհրանի դեսպան Սաադ Ջավադ Կանդիլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրաք այցի ընթացքում Պարսից ծոցի երկրներին առաջարկել էր չհարձակման մասին պայմանագիր ստորագրել՝ Պարսից ծոցի շուրջ բարդ իրավիճակի ֆոնին:

«Իրաքի պաշտոնական անձինք առաջարկը ողջունել են եւ կփոխանցեն Պարսից ծոցի երկրներին, հատկապես նրանց, որոնք հարաբերություններ չունեն Իրանի հետ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա եւ Բահրեյն»,- գործակալությանն ասել է դեսպանը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան եւ Բահրեյնը խզել էին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2016 թվականի հունվարին Իրանում Սաուդիան Արաբիայի դիվանագետների նկատմամբ կատարված հարձակումից հետո: Այդ օրերին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էին նաեւ Սուդանն ու Քուվեյթը։