Ի հեճուկս ստեղծված ճգնաժամային իրավիճակի, «Գ.Ծառուկյան» հիմնադրամը նոր թափով է ձեռնամուխ եղել բարեգործական ծրագրեր իրականացնելուն

203
Satenik Gevorgyan

Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ մոլորակը ճգնաժամի առաջ է կանգնեցրել, բազմաթիվ ընկերություններ ու հիմնադրամներ փակվել են, սակայն նույնիսկ այս խառը իրավիճակում «Գ.Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նոր թափով է ձեռնամուխ եղել բարեգործական ծրագրեր իրականացնելուն: Գագիկ Ծառուկյանը օժանդակում է ժողովրդին, բոլոր հնարավոր ոլորտներում սկսած առողջապահական-սանիտարահիգենիկ, սոցիալական, ֆինանսական և այլն: Արդեն մի քանի շաբաթ է ինչ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը բազմաթիվ սոցիալական խնդիրներ է ստեղծում մարդկանց համար և հատկապես սոցիալական ծանր խմբերի համար: Մարդիկ աշխատելու հնարավորությունից զրկված լինելով շարունակում են ապրել և նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ են միջոցներ, որոնք բացակայում են: Այս խնդիրը մեղմելու նպատակով բարեգործական հիմնադրամը հազարավոր ընտանիքների տրամադրում է օժանդակություն պարենամթերքի տեսքով: Ծրագիրը իրականացվում է ՀՀ տարբեր մարզերում և նպատակ ունի առավելագույն քանակի ընտանիքներ ներառելու: Բացի այդ առողջապահական համակարգին աջակցելու համար միլիոնավոր գումարներ են փոխանցվել առողջապահական տարբեր հաստատություններին: Բարեգործական հիմնադրամը ձեռնամուխ է եղել նաև Երևան և Աբովյան քաղաքաներում հակահամաճարակային ծրագրերի իրականացմանը, որի ընթացքում հատուկ նյութերի ու տեխնիկայի միջոցով իրականացվում են փողոցների ախտահանման աշխատանքներ: Բարեգործական հիմնադրամը մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին և ամեն հնարավոր միջոցներով սատար է կանգնելու նրանց: