«Իմ նախընտրություններն արագ փոփոխվում էին». Արարատ Միրզոյան

229

Իմ նախընտրությունները արագ փոփոխվում էին. ավելի մեծ տարիքում, երբ դպրոցի ավագ դասարաններում էի, սկզբում ֆինանսիստ էի ուզում դառնալ, հետո հասկացա, որ պատմությունն եմ շատ սիրում ու դարձա պատմաբան։ Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովի այգում այգում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հարցին, թե երեխաների հետ անցկացնելու ժամանակ լինո՞ւմ է եւ տոնի առթիվ ի՞նչ նվերներ է տալիս, պատասխանեց, որ վերջերս հազվադեպ է  ժամանակ լինում, նախկինում խաղալիք, հիմա գրքեր է ավելի շատ նվիրում։

Արարատ Միրզոյանը խոսեց երեխաների իրավունքների պաշտպանությունից, նշելով, որ հայ ընտանիքին միշտ հատուկ է սերը եւ ուշադրությունը երեխաների նկատմամբ, սակայն, ցավոք սրտի, կան նաեւ դեպքեր, դրանք քիչ չեն, ընտանիքներ, որտեղ երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվում եւ մյուս իրավունքներն էլ չեն պահպանվում։

«Մենք պետք է կարողանանք գրագետ արշավ տանել։ Պետք է կրթական իրազեկման արշավների միջոցով փորձենք դա հաղթահարել»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանության համար ջանքերին, Արարատ Միրզոյանն ասաց, որ այս պահին առանձնապես չի կարող պարծենալ, սակայն այս ոլորտում ինչ էլ անես քիչ է՝ մինչեւ վերջնական հաղթանակ չլինի։

«Երեխաների իրավունքները պետք  պաշտպանված լինեն, սա միանշանակ»,– շեշտեց ԱԺ նախագահը։

Հարցին, թե ինչպիսին է  եղել մանուկ հասակում, ասաց, որ  շատ սիրում էր գիրք կարդալ, եւ բակում խաղալ՝ միաժամանակ կռիվների մեջ լինել։

Արարատ Միրզոյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, ասելով, որ արդեն մաղթանքներ հղել է վարչապետին։