Պաշտոն ստանալուց հետո էլ Ալեն Սիմոնյանի մոտ ոչինչ չփոխվեց՝ ոչ ցածրորակ վարքագիծը, ոչ քրեաօլիգարխիկ շրջապատը և ոչ էլ սապոնվող բնավորությունը

422
Անուշիկ Հունանյան

Ալեն Սիմոնյանը վերջերս «քծնանք»-ի ռեժիմը միացրել ա ու շատ լավ քծնողի օրինակ ա հանդիսանում մյուսների համար, ովքեր պակաս ակտիվություն չեն ցուցաբերում։ Բայց լավ, արժե՞ այդքան անձնազոհ լինել և սեփական արժանապատվությունը տրորելով ուրիշներին պաշտպան կանգնել. բնականաբար ոչ, դա ինքնասրություն չունեցող մարդու վարքագիծ է։
Անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ, շատ լավ կլինի, եթե չմոռանա իր ով լինելը, չմոռանա ով ա եղել ինքը տարիներ առաջ և ըստ էության, բացի պաշտոն ստանալուց, ոչինչ էլ չի փոխվել, չի փոխվել ոչ ցածրորակ վարքագիծը, ոչ քրեաօլիգարխիկ շրջապատը և ոչ էլ սապնվող բնավորությունը։ Փաստերով ու ապացուցներով շատ բաներ կան հիշեցնելու այս երիտասարդին, որոնք ինքը պաշտոն ստանալուց հետո ցավոք մեռացել ա։ Ու հենց այդ պաշտոնն ա, որ տենց էլ մարդ չդառավ ինքը։ Պատահականորեն հայտվել ԱԺ-ում, դեռ չի նշանակում, որ մեծ արտոնություններ են ձեռք բերում, բայց ում ես ասում… ինքը բոլորին էլ արդեն վերևից է փորձում նայել ու դրանով փորձում ինքնադրսևորվել, ինքնահաստատվել, որովհետև ոչ մի այլ արժանիք չունի։
Եթե նման մարդիկ պետք է լինեն քաղաքական ասպարեզում, ովքեր միայն քայլելով են հայտնի դարձել ու մատը մատներին չեն անում էս երկրի համար, ապա շատ եմ ցավում։
Ինքնադրսևորման համար շատ ավելի դրական բաներով զբաղվեք ու լավ օրինակ հանդիսացեք, ոչ թե օճառվելը, օճառը ձեռքերի համար օգտագործեք, որ հանկարծ չվարակվեք…