Ախտահանման պետք է ենթարկել Կոտայքի մարզպետի կողմից ստեղծված կլանային ցանցը

246
Hasmik Asatryan
Բազմիցս ականատես ենք լինում, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կատարում է բոցաշունչ գրառումներ ֆեյսբուքյան հարթակում, դե ինչ արած նա միայն դա է կարողանում, միայն խոսել։ Իր բուն լիազորությունների իրականացման հարթակում մենք տեսնում ենք 0 տոկոս արդյունավետություն, քանի որ Կոտայքի մարզում ոչ միայն չեն լուծվում կենսական նշանակության հարցերը, այլ դրանք գնալով օրեց օր շատանում են։
Եվ այդ խնդիրները գնալով ավելի կշատանան, քանի որ մարզպետը իրեն հանձնված պաշտոնը օգտագործում է միայն սեփական շահերի և նպատակների համար։ Կարողանում է օրենքի պատասխանատվությունից ազատել իր եղբորը, ով ծեծի էր ենթարկել զինվորական սպայի, բացի այդ, չգիտես թե ոնց, շատ կարճ ժամանակում հարստանալով, իր համար գնել է մի ամբողջ հարկ Երազ նորակառույց թաղամասի էլիտար շենքներից մեկում։ Այս շարքը կարելի է շարունակել անվերջ, սակայն ամենացավալի երևույթը մարզում հանդիսանում է այն, որ նոր մարզպետի օրորք ավելի լայն թափ է ստացել ԽԾԲ համակարգը, քանի որ մարզում պետական տենդերները հիմնականում շահում են մարզպետի մերձավորները, մարզպետի բարեկամները և հարազատները նշանակվում են մարզի կարևոր պաշտոններում։ Այսպիսով Ռոմանոս Պետրոսյանը մի կլանային ցանց է ստեղծել, որը հիմնովին ծառայեցնում իր նպատակների համար։
Եվ այսքանից հետո լավ կլիներ ախտահանման ենթարկել մարզպետի կողմից ստեղծված այն կլանային համակարգը, որը ծառայում է իրեն, այլ ոչ թե հասարակական շահին։ Մարդկանց խնդիրները գնալով շատանում են, իսկ մարզպետը գրառումներ է անում…