Ավելի մեծ առնանդամ ունեցող տղամարդիկ ավելի են հակված դավաճանության (նկարազարդումներ)

549

Գիտնականները բացահայտել են տղամարդու առնանդամի երկարության ու նրա հավատարմության միջև եղած կապը: Ուսումնասիրելով մարդանման կապիկներին՝ պարզել են, որ որքան ավելի մեծ է արուի առնանդամը, այնքան ավելի սիրառատ է նա ու հակված է պոլիգամիայի: Մասնավորապես, ուսումնասիրելով մեծ առնանդամներ ունեցող բոնոբո կապիկներին և փոքր առնանդամներ ունեցող գորիլլաներին, գիտնականները նկատել են, որ առաջինները անհամեմատ ավելի շատ զուգընկերուհիներ են ունենում, քան գորիլլաները:

 

 

 

Բնության մեջ սա հասկանալի բացատրություն ունի: Կյանքի համար մղվող պայքարում, որտեղ կենդանի են մնում միայն ուժեղագույնները, էգերը շահագրգռված են հնարավորինս ավելի ուժեղ ու առողջ սերունդ ունենալու մեջ, ինչի համար էլ բնության մեջ նորմալ երևույթ է մեկից ավելի զուգընկերներ ունենալը, իսկ արուները շահագրգռված են կա՛մ մրցակցությունից դուրս թողնել հակառակորդներին, կա՛մ էլ առհասարակ թույլ չտալ մրցակցություն:

Սա է պատճառը, որ գորիլլաների խմբերում լինում է միայն մեկ չափահաս արու, որը զբաղվում է նոր սերնդի ռեպրոդուկցիայով, և քանի որ նման կենսակերպում չկա մրցակցության խնդիր, գորիլլաների անդամները էվոլյուցիայի ընթացքում փոքրացել են:

 

 

 

Նույն տրամաբանությամբ էլ, այն կենդանատեսակները, ովքեր ակտիվորեն փոխում են զուգընկերներին, օժտված են երբեմն հսկայական չափսերի հասնող առնանդամներով: Որոշ դեպքերում արուի առնանդամի երկարությունը կարող է կազմել նրա ընդհանուր երկարության կեսը և սա հաճախ հանդիպում է հատկապես ծովային ֆաունայի ներկայացուցիչների մոտ:

 

 

Շարունակելով ուսումնասիրությունները՝ գիտնականները պարզել են, որ մարդկանց առնանդամները միջինում մեկուկես անգամ ավելի մեծ են, քան գորիլլաներինը, ինչը նշանակում է, որ մենք ի ծնե ավելի ենք հակված անհավատարմության: Ի դեպ, առնանդամի երկարությունից կախված է ոչ միայն տղամարդու, այլև կնոջ հավատարմությունը, որովհետև բնազդը հաղորդում է կանանց նույն ազդակները, ինչ մեծ առնանդամներով պրիմատների իգական սեռի ներկայացուցիչներին. ավելի ուժեղ արուից` ավելի ուժեղ սերունդ:

 

Իհարկե, սա չի նշանակում, որ մարդիկ կարող են շիմպանզեների պես օրական 5-6 զուգընկեր փոխել` առանց որևէ ամոթի ու խղճի խայթի: Սա ուղղակի բնազդ է, և բնությունը մեր ենթագիտակցությանը հուշումներ է անում, բայց մարդը այլ պրիմատներից տարբերվում է իր բանականությամբ, ինչը թույլ է տալիս գերիշխել բնազդի սադրանքների հանդեպ: Այնպես որ, եկեք լինենք մարդ, այլ ոչ թե կապիկ