ՇՏԱՊ, ովքեր ունեն վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում,. կարևոր լուր

10780

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն. ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։

 

 

 

 

 

Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։

Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

Բոլոր նշված վարկերի հերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո /համաձայն յուրաքանչյուր վարկի մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության/

 

 

, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ մարումները պետք է կատարվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ն ներառյալ: Ընդ որում, մինչև հոկտեմբերի 17-ը հաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար /մարումների գրաֆիկի փոփոխություն/:

 

 

Բոլոր այն վարկերի համար, որոնք /ըստ վարկի մարման ժամանակացույցի/ ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների

 

 

/ չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչև սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ տույժ և տուգանք չի հաշվարկվի/։

 

 

Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով:

 

 

 

Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով։

Ձեր,

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից