Մինչև մարտի 31-ն արգելվեց տնտեսական գործունեության տարբեր տեսակներով զբաղվելը՝ բացառություններով

186

 

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Քննարկվել են որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները:

 

Տիգրան Ավինյանը նշել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

 

Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:

 

Պարետի մարտի 24-ի N 14 որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

 

1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

 

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

 

1) «A» – գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

2) «B» – հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

3) «10» – Սննդամթերքի արտադրություն

4) «11» – Խմիչքների արտադրություն

5) «17.22» – Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

6) «20.13.1» – Հարստացած ուրանի արտադրություն

7) «20.4» – Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

8) «21» – Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն

9) «24» – Հիմնական մետաղների արտադրություն

10) «25.4» – Զենքի և զինամթերքի արտադրություն

11) «26.6» – Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

12) «28.9» – Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

13) «30.4» – Մարտական մեքենաների արտադրություն

14) «32.5» – Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

15) «33.13.2» – Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

16) «D» – Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

17) «E» – Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

18) «43.12.2» – Պայթեցման աշխատանքներ

19) «43.12.3» – Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար

20) «43.13» – Հետախուզական հորատում և գայլիկոնում

21) «43.2» – Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

22) «46.11» – Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

23) «46.12» – Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

24) «46.17» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

25) «46.2» – Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր

26) «46.3» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր

27) «46.45» – Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր

28) «46.46» – Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր

29) «46.7» -Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր

30) «47.1» – Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում

31) «47.2» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

32) «47.3» – Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

33) «47.73» – Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում

34) «47.74» – Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

35) «47.78.3» – Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

36) «47.78.8» – Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

37) «47.81» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով

39) «51» – Օդային տրանսպորտի գործունեություն

40) «52» – Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն

41) «53» – Փոստային և սուրհանդակային գործունեություն

42) «55.1» – Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

43) «60» – Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

44) «61» – Հեռահաղորդակցություն

45) «63» – Տեղեկատվական ծառայությունների մատուցում

46) «K» – ֆինանսական և ապահովագրական գործունեություն

47) «75» – Անասնաբուժական գործունեություն

48) «77.1» – Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ

49) «80» – Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում

50) «81.1» – Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն

51) «81.2» – Մաքրման աշխատանքներ

52) «O» – Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն

53) «Q» – Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

54) «96.01» – Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում

55) «96.03» – Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ

56) «U» – օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն