Աբովյան քաղաքի հիվանդանոցում ջերմություն չափելն արժե 3000 դրա՞մ

949

Այսօր համացանցում օգտատերերից մեկը գրառում էր կատարել, որտեղ գրված է, որ Աբովյան քաղաքի Ռուբիկ Հարությունյանի անվան բժշկական կենտրոնում ընդամենը ջերմություն չափելու համար քաղաքացիներից 3000 դրամ են պահանջում, որի դիմաց նաեւ կտրոն են տրամադրում:

Iravunk.com-ը փորձեց կապ հաստատել բժշկական կենտրոն , որոշ հանգամանքներ պարզելու համար: Նախ մի քանի անգամ զանգահարեցինք տնօրենի ընդունարան, սակայն ապարդյուն, գործավարը նշեց, որ տնօրենը տեղում չէ և չի կարող խոսել մեզ հետ: Ավելին նրանք անգամ չհերքեցին, որ չկա նման բան, սակայն փոխանցեցին հիվանդանոցի իրավաբանի համարը եւ արագորեն անջատեցին լսափողը:

Iravunk.com-ը զանգահարեց նաև բժշկական կենտրոնի իրավաբանին, սակայն իրավաբանը խուսափեց պատասխանել մեր հարցերին, նշելով նախ, որ սա տնօրենի ընդունարանը չէ, ապա հավելեց, որ ինքը չունի նման ինֆորմացիա:


Հ.Գ Վերոնշյալ խուսափողական պատասխանները խոսում են այն մասին, որ Աբովյանի բժշկական կենտրոնն իսկապես թաքցնելու ինչ-որ բան ունի, հակառակ դեպքում գոնե կլիներ ինչ-որ մի պատճառաբանություն, կամ հերքում: Մեր հարցերն այդպես էլ չստացան հստակ պատասխաններ, իսկ աշխատակիցների նմանօրինակ պատասխանները կարծես թե հաստատեցին շրջանառվող լուրերը: