Կոնգոյի նախագահի հոր հանդիսավոր հուղարկավորությունը տեղի է ունենում նրա մահվանից 2 տարի հետո

152

Բելգիայում մահանալուց երկու տարի հետո Կոնգոյում հանդիսավորապես թաղում են երկրի ընդդիմության վետերան, Կոնգոյի նախագահի հայր Ֆելիքս Չիսեկեդի Էթիեն Չիսեկեդիին, տեղեկացնում է BBC News-ը։

Հանգուցյալի ընտանիքի եւ նախկին կառավարության միջեւ դիմակայությունից հետո Չիսեկեդիի մարմինը հասցրել են հայրենիք։

Ուրբաթ տասնյակ հազարավոր մարդիկ, ներառյալ Ռուանդայի եւ Անգոլայի նախագահները, Կինշասայի Նահատակների մարզադաշտում հարգանքի տուրք են մատուցել Չիսեկեդիին։

Վերլուծաբանները հատկապես նշանակալի են համարում Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ներկայությունը երկու երկրների միջեւ երկարատեւ դիմակայությունից հետո։

Չիսեկեդիի աճյունասափորը գիշերը թողել են մարզադաշտում։ Հրաժեշտի արաողությունից հետո տեղի կունենա հուղարկավորությունը։

Չնայած հանգուցյալին հրաժեշտ տալու համար տասնյակ հազարավոր մարդիկ են եկել, մարզադաշտի տարածք թողել են միայն պաշտոնական հրավեր ունեցող անձանց։