Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը. Դանիել Իոաննիսյան

216

Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։ Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ ըստ կայքի հրապարակման՝ Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագրեր է ներկայացրել՝ հավանաբար ապօրինի հարստացումը թաքցնելու համար, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարել էր, թե այդ տեղեկութուններն անհեթեթություն են, նշված տվյալները՝ կեղծ եւ ներկայացրել էր իր ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվություն:

Այս առնչությամբ, Դանիել Իոաննսիայնը գրել է.

«1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի եւ եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու օրոք։ Սա, արդեն, հանցագործություն է, որը, ենթադրաբար, արվել է, որ մարդիկ չիմանան, որ թանկարժեք մեքենան Ալենը ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ ու չհարցնեն, թե որտեղի՞ց։

2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։

3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչեւ մոտ 10 հազար դոլար, որ, երեւի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժեքը։

Ալենի գրառումը եւս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը եւ հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։

Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլեւ քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»: