Եվրախորհրդարանում նոր պատգամավորների մեջ կանանց ռեկորդային թիվ է գրանցվել

143

Եվրախորհրդարան ընտրված կանանց թիվը զգալիորեն ավելացել է եւ շատ ավելին է, քան մինչեւ հիմա, բայց տղամարդիկ դեռեւս կազմում են Եվրախորհրդարանի անդամների 60 տոկոսը, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների նախնական վերլուծությանը։

Եվրախորհրդարանի պատգամավոր կանանց թիվը վերջին հինգ տարում 36 տոկոսից ավելացել է՝ կազմելով 39 տոկոս։ Եթե 2014-ին գենդերային քվոտաներ կուսակցությունների համար մտցրել էին 8 երկրներ, ապա 2019-ին այդ երկրների թիվը կազմել է 11։

Ինչպես նշում է պարբերականը՝ հղում կատարելով ընտրությունների արդյունքների նախնական վերլուծությանը, 28 անդամ պետություններից 6-ը ցուցաբերում է խորհրդարանականների հավասարակշիռ խումբ. Շվեդիա (55 տոկոս), Ֆինլանդիա (54), Ֆրանսիա (50), Սլովենաի (50), Լյուքսեմբուրգ (50) եւ Մեծ Բրիտանիա (47 տոկոս)։

Կիպրոսից ոչ մի կին խորհրդարանական չկա, Սլովակիան երկու կին է ընտրել 14 խորհրդարանականից։ Ավելի բարձր գենդերային արդյունքներ ունեն Իռլանդիան (27 տոկոս), Հունաստանը (23,8 տոկոս) եւ Բուլղարիան (29 տոկոս)։

Ինչպես նշում է պարբերականը, Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները կարող են կյանքի կոչել ԵՄ ղեկավարների կոչերը՝ ընտրել կին քաղաքական գործիչների, որոնք կկարողանային փոխարինել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին։