Թրամփն աշխարհի գեյերին հավաստիացրել է իր աջակցության մասին

150

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է աշխարհի հոմո- տրանսսեքսուալներին իր աջակցության մասին, տեղեկացնում է DW-ն։

«Իմ վարչակազմը սկսել է հոմոսեքսուալության ապաքրեականացման գլոբալ արշավ եւ հրավիրում է բոլոր երկրներին միանալ մեզ այս պայմաններում»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում ուրբաթ, մայիսի 31-ին, ԱՄՆ-ում հունիսին սկսվող ԼԳԲՏ Pride Month շարժման միամսյակի առիթով։

Այդ ամսվա ընթացքում գեյերը, լեսբոսուհիները, բի- եւ տրանսսեքսուալները բացահայտ կցուցադրեն իրենց կողմնորոշումը եւ կփորձեն իրենց հանդեպ հանդուրժողության հասնել։

Թրամփը նշել է, որ առաջիկա ամսին պետք է ոչ միայն պատշաճը մատուցել այն ավանդին, որը «մեր մեծ երկրում ներդրել են» գեյերը, լեսբոսուհիները, բի- եւ տրանսսեքսուալները, այլեւ համերաշխություն ցուցաբերել ԼԳԲՏ հանրույթի շատ ներկայացուցիչների հետ աշխարհի տասնյակ երկրներում, որոնք իրենց սեռական կոմնորոշման համար ենթարկվում են պատիժների, բանտարկությունների եւ անգամ մահապատժի։