Չինաստանը FedEx-ի նկատմամբ հետաքննություն է սկսել

138

Չինաստանը հետաքննում է փոստային, սուրհանդակային եւ այլ լոգիստիկ ծառայություններ իրականացնող FedEx ընկերության գործողությունները, որը  չեղարկել է չինական Huawei տեխնոլոգիական հսկային ծանրոցների ուղարկումը, հաղորդում է Associated Press-ը:

Չհասցված ծանրոցների մասին լուրը հայտնվել է խոսակցությունների կենտրոնում: Ենթադրվում է, որ դա կապ ունի Huawei-ի նկատկմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-Չինաստան առեւտրային հարաբերություններում լարվածության հետ:

Չինաստանը հետաքննություն է սկսկել ընկերության դեմ, որի գործողությունները «հսկայական վնաս են հասցնում օրինական իրավունքներին եւ հաճախորդների շահերիին ու խախտում Չինաստանի առաքման արդյունաբերության կանոնները»:

Փաստաթղթերով 4 ծանրոցները «չեղարկվել է» նշմամբ հայտնաբերվել են Մեմֆիսում FedEx-ի գրասենյակում, այն դեպքում, երբ դրանք պետք է գտնվեին Ասիայում Huawei-ի գրասենյակներում: