Սրահի աշխատողը գիծ տեսավ հաճախորդուհու եղունգին և նույն վարկյանին նրա հետ միասին հիվանդանոց վազեց

67

Լիզա անունով կնոջ հետ տեղի ունեցածը պիտի բոլորիս համար դաս լինի: Նա մանիկյուրի և պեդիկյուրի սրահում է աշխատում, բնականաբար, նրա մոտ գալիս են շատ տարբեր մարդիկ:

Մի օր Լիզայի մոտ մի կին եկավ, ով բութ մատի եղունգի վրա սև գիծ ցույց տվեց: Լիզան միանգամից հասկացավ, որ միայն լաքով այս հարցը չի լուծվի. դա ինչ-որ լուրջ բան էր:

Այդ կինն արդեն եղել էր տարբեր սրահներում, սակայն միայն Լիզան նրան ասաց, որ ավելի լավ է ստուգվել բժիշկի մոտ, և անել դա, որքան հնարավոր է շուտ:

Պարզվեց, որ այդ գիծը եղունգի վրա՝ քաղցկեղի ակնհայտ ախտանիշ է: Դա մաշկի քաղցկեղ է, որը կոչվում է մելանոմա:

Հաճախորդուհին սարսափահար եղած դուրս վազեց սրահից և զանգեց բժիշկին: Իսկ շուտով Լիզան նույնպես իմացավ բժիշկների կատարած հետազոտության արդյունքը. կնոջ մոտ ենթաեղունգային մելանոմա էր ախտորոշվել: Դա քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որը եղունգի տակ ուղղահայաց պիգմենտացիա է առաջացնում: Բժիշկները համարում են, որ այն առաջանում է վնասվածքներից և տրավմաներից: