Խորհրդարանը ՍԴ անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար. Ստեփան Դանիելյան

167

Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․

— դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ

— Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում եւ ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) եւ այլ։

Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե նախկին, թե ներկա խորհրդարաններն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է, առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջեւ է կատարվում։

Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանումը, թե այդ անօրինականության ցուցադրությունը։

Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է եւ երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը։