«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարված ուսումնասիրությունների արդյունքում քրգործ է հարուցվել

176

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» ՊՎԾ–ի կողմից  իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Այս մասին NEWS.am–ի հարցման  ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ  308 –րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման դեպքի կապակցությամբ և գործն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Քննչական կոմիտե։

Ավելի վաղ ՊՎԾ–ից հայտնել էին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։