Մահացած հարսի ուրվականը սարսափի մեջ է պահում մերձմոսկովյան փողոցի վարորդներին,սրտից թույլ մարդկանց ՝ չնայել (տեսանյութ)

4076

Մերձմոսկովյան ճանապարհներով անցնող վարորդները սարսափի մեջ են հայտնվել։ Իսկ պատճառը մահացած հարսի ուրվականն է, որը թափառում է այդ կողմերով։ Վարորդներից ոմանց անգամ հաջողվել է լուսանկարել ուրվականը։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Կարինա Դմիտրեեւան կարողացել է հեռախոսով ֆիքսել նրան։ Ասում է՝ կյանքում նման բան չէր տեսել։

«Սկզբում կարծեցի՝ ինչ-որ լուսային էֆեկտ է, բայց երբ մոտեցավ՝ աղջկա ուրվագիծ էր՝ սպիտակ զգեստով։ Ես սարսափել էի»,- պատմում է նա։

Ըստ լեգենդի՝ Լյուբերցի-Լիտկարինո ավտոճանապարհին հարսանեկան մեքենա է վթարի ենթարկվել, փեսան ողջ է մնացել, իսկ հարսը մահացել է։ Ու հիմա նրա ուրվականը շրջում է այդ հատվածով։

Վարորդներն այս հատվածը մահվան ճանապարհ են անվանում։ Նրանք, ովքեր այստեղ վթարի են ենթարկվել ու ողջ մնացել, տարօրինակորեն նույն բանն են ներկայացնում՝ սկզբում սեւ մշուշ կամ պատ է երեւում, հետո՝ սպիտակ ուրվագիծ։

Ճանապարհային ոստիկանները, բնականաբար, ուրվականների չեն հավատում։ Ասում են՝ այս ճանապարհը նեղ է, պետք է դանդաղ վարել մեքենան։

Առավել՝ այստեղ