Նարինե Թուխիկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը

187

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը:

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի նսիտում հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Խաչատուրյանը հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:

Ըստ որոշ տեղեկությունների, Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ:

Նշենք, որ նա նախկինում Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն էր: