Իրական քնած գեղեցկուհին. սարսուռ առաջացնող մումիա, որը թարթում է աչքերը

109


Իտալիայի Պալերմո բնակավայրի Կապուչինի կատակոմբներում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ մումիան: Մարդիկ այն «Քնած գեղեցկուհի» են անվանում: Այն այնքան լավ է պահպանված, որ կարող է թվալ, թե նա կենդանի է, հատկապես, երբ նա թարթում է աչքերը:

rl2

1920թ.ին Ռոզալիա Լոմբարդոն ընդամենը երկու տարեկան էր, երբ մահացավ թոքախտից: Քիչ բան է հայտնի Ռոզալիայի կարճ կյանքի մասին, սակայն հայտնի , որ իր մահվանից հետո նրան զմռսել է Ալֆրեդո Սալաֆիան, ով այնքան վարպետորեն է արել իր գործը, որ նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաներով դա անելու դեպքում, հնարավոր չէր լինի գերազանցել նրան: Պետք է նշել նաև, որ միայն վերջերս էր, որ հայտնաբերվեց ու հասկացվեց Սալֆիայի կողմից կիրառված տեխնոլոգիան:
Մագնիսա-ռեզոնանսային պատկերավորման հետազոտությունը, որն արվել է ընդամենը 5 տարի առաջ ցույց է տվել, որ Ռոզալիայի փոքրիկ օրգաններից և ոչ մեկին ձեռք տրված չէ, ինչը ցույց է տալիս, որ նա մումիֆիկացման հին եգիպտական մեթոդներն է կիրառել:

10337745_10152252979066638_4020975124270475953_n

Սակայն Ռոզալիայի լավ պահպանված դիակը պատճառներից միայն մեկն է, թե ինչու են այդքան շատ մարդիկ ցանկանում այն տեսնել: Այժմ, երբ գրեթե մի ամբողջ դար է անցել իր մահվանից, այցելուներն ասում են, թե Ռոզալիան թարթում է աչքերը իր ապակյա դագաղի մեջ: Վերջերս արված լուսանկարների շարքը ցույց է տալիս, թե ինչպես է նա դանդաղորեն բացում ու փակում իր կապույտ անվնաս աչքերը, որոնք փայլում են կատակոմբի լույսերից:

Բազմաթիվ ենթադրություններ կան «Քնած գեղեցկուհու» և իր աչքերը թարթելու առեղծվածային փաստի մասին: Որոշ մարդիկ հավատացած են, որ փոքրիկ աղջկա հոգին հանգիստ չի գտել ու դեռ բնակվում է նրա մումիֆիկացված մարմնում: Շատերն էլ հավատացած են, թե պատճառը կատակոմբներում փոփոխվող օդի խոնավության աստիճանն է: Այնուամենայնիվ, բոլորն էլ թերևս միակարծիք են, որ սա աշխարհի ամենագեղեցիկ մումիան է:

1

Ռոզալիա Լոմբարդոյի մարմինը տեսնելու համար` կարող եք այցելել Պալերմոյի Կապուչինի կատակոմբներն Իտալիայում, որտեղ մոտ 8000 կմախքներ ու դիակներ կան:
Եվ չմոռանաք ֆոտոխցիկը. Երեբեք չես իմանա, թե երբ քնած գեղեցկուհին աչքով կանի քեզ: