Համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը. Բեքարյան

164

Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:

Ուշագրավ է հետեւյալ հատվածը.

«…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»:

Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձեւով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը:

Էլ ի՞նչ ձեւով ասենք, որ սթափվե՛ք պարոնայք, եւ ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, քան առանց ռիսկերը նախապես հաշվարկելու ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեք»: