Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

132

Ոստիկանությունն անդրադարձել է Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին:

Այսառնչությամբ, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ եւ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել եւ այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես եւ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից