Արդարադատության միջազգային դատարանը կարող է համագործակցություն սկսել հայաստանյան բուհերի հետ

145

ԱՄԴ գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողին այսօր՝ մայիսի 29–ին, հանդիպել է  Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ եւ պատրաստակամություն հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։

Ինչպես տեղեկանում է NEWS.am-ը ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորել է Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրել դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությանն ու դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։