Կեքս «Մայրաքաղաքային», հիշեցի՞ք խորհրդային շրջանի կեքսերը, այո, սա հենց այդ կեքսի բաղադրատոմսն է. արտակարգ համեղ

144
  • Ալյուր 300 գ, Շաքարավազ 230 գ
  • Կարագ 230 գ, Ձու 3 հատ
  • Չամիչ 220-250 գ, Շաքարի փոշի  10 գ
  • Աղ 1 պտղունց, Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

Շաքարը, փափկացրած կարագը, աղը, փխրեցուցիչը և վանիլինը խառնել:  Հարել աստիճանաբար ավելացնելով ձվերը,  հարել այնքան, որ ստացվի  համասեռ զանգված:

Չամիչը  լավ լվանալ, խառնել մաղած ալյուրի հետ: Ալյուրի  վրա ավելացնել  ձվային զանգվածը և լավ խառնել:

Պատրաստի  խմորը լցնել  բուսայուղով պատված և ալյուր շաղ տված կաղապարների մեջ:  Կաղապարները լցնել  ծավալի երկու երրորդի չափով:

Կեքսերը թխել  15 – 20  րոպե  180—200 աստիճանի տակ: Սառեցնելուց հետո  դուրս բերել կաղապարներից  և վրան շաքարի փոշի շաղ տալ: Կարելի է թխել նաև մեկ մեծ կաղապարի  մեջ, այնուհետև   բաժանել մասերի:

Անուշ լինի: